Գնալով` ավելի շատ դեկորատիվ շներ, որոնց սովորաբար «կրում են» կանայք, որպես նորաձև աքսեսուարներ, սկսել են մնալ առանց տերերի:
«Շատերը շներին գնում էին որպես աքսեսուարներ այն բանից հետո, երբ Փերիս Հիլթոնի նման աստղերը նրանց նորաձև դարձրին»,- նշում է կենդանիներով զբաղվող՝ բարեգործական «Երկնագույն խաչ» հիմնադրամի ներկայացուցիչ Լարա Էլֆորդը:
Ինչպես գրում է The telegraph թերթը, «Երկնագույն խաչը» տեղեկացրել է, որ վերջին մեկ տարում իրենց գրասենյակներում սկսել են թողնել 3 անգամ ավելի շատ շներ, քան նախկինում: Շներից հրաժարվելու պատճառը, մասնավորապես, շների վարքի հետ կապված խնդիրներն են: Օրինակ, նրանք հրաժարվում են ինքնուրույն քայլել, քանի որ սովոր են, որպեսզի իրենց գրկած տանեն:
«Շատերը կարծում են, որ հիանալի տեսք ունեն (շների հետ)… նրանք հաճախ չեն գիտակցում իրենց վրա վերցրած պատասխանատվությունը: Մարդիկ կարծում են, որ այդ շները կարիք չունեն այնպիսի ուշադրության, ինչպես մեծ շները, սակայն այդպես չէ»,- ասել է Էլֆորդը:







































