ԱՄՆ-ի Փրինսթոն համալսարանի գիտնականները մշակել են պլաստիկ «գորգ-ինքնաթիռ»-ի գործող մոդելը: Ըստ գիտնականների` այն ապագայում կդառնա մարդու կենսագործունեության անբաժան մասը: Այս մասին հաղորդում է Вести-ին:
«Գորգ-ինքնաթիռն» իրենից ներկայացնում է 10 սմ լայնությամբ պլաստիկ շերտ: Ապագայի թափանցիկ թռչող ապարատը օդ է բարձրանում հատուկ օդային տոպրակների օգնությամբ, որոնք ամրացված են իր մակերեսի ներքևի հատվածին: Բացի այդ, «ինքնաթիռն» ունի պտուտակ ,որը նրան թույլ է տալիս պտտվել հողի մակերեսին զուգահեռ և զարգացնել վայրկյանում մինչև 1 սմ արագություն:
Գիտնականները ասում են, որ արդեն մշակել են «գորգ-ինքնաթիռը» ժամանակակից դարձնելու նախագիծը: Նրա արագությունը 100 անգամ կգերազանցի իր նախատիպի արագությանը: Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե «գորգը» թռչի առանց բեռի:
Ամերիակացի գիտնականներն այս նախագծի վրա աշխատել են մոտ հինգ տարի և համոզված են, որ նույնքան էլ կպահանջվի, որպեսզի սկսեն առաջին փորձարկումները՝ արդեն ուղևորով:











































