Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Նեթանյահուն հայտնել է Գազայում մշտական հրադադարի նվազագույն պայմանները

Իսրայելը համաձայն է անկլավում 60-օրյա հրադադարի, բայց պնդում է Գազայի լիակատար ապառազմականացման և ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման իշխանությունից հեռացման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Իսրայելցիներին ուղղված ելույթի տեսագրությունը տարածվել է վարչապետի գրասենյակի կողմից։

«Մենք վճռականորեն ենք տրամադրված բոլորին վերադարձնելու հարցում…. Մենք այժմ փորձում ենք հասնել ողջ և զոհված պատանդների կեսի ազատ արձակմանը՝ 60-օրյա ժամանակավոր հրադադարի դիմաց։ Այդ հրադադարի սկզբում մենք կսկսենք բանակցություններ պատերազմի մշտական ​​դադարեցման, այսինքն՝ մշտական ​​հրադադարի վերաբերյալ։ Որպեսզի մենք հասնենք դրան, դա պետք է արվի մեր կողմից սահմանված նվազագույն պայմաններով. ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքերը, Գազան պետք ապառազմականացվի, ՀԱՄԱՍ-ն այլևս չպետք է ունենա որևէ կառավարական կամ ռազմական կարողություն։ Սրանք մեր հիմնարար պայմաններն են», – նշել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ եթե դա հնարավոր լինի իրականացնել բանակցությունների միջոցով՝ ավելի լավ։

«Եթե դա չհաջողվի բանակցությունների միջոցով 60 օր անց, մենք դրան կհասնենք այլ եղանակներով՝ կիրառելով մեր հերոսական բանակի հզորությունը», – ասել է նա։

«Մենք ստիպված ենք եղել դիմակայել ամերիկյան էմբարգոյին. «մի՛ մտեք Ռաֆահ», «մի՛ նվաճեք Ֆիլադելֆիայի միջանցքը»»,- նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ  հաղթահարել են այդ դժվարությունները և այժմ շարունակում են առաջխաղացումը Գազայի հատվածում՝ վերադարձնելու պատանդներին։

Նա ասել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ՝ պատանդների ազատ արձակումը լավագույնս իրականացնելու համար, «բայց ամեն ինչ մեզնից կախված չէ»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Նույն օրը երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու առաջնորդների միջև զրույցն, ըստ իսրայելցի պաշտոնյաների, տեղի է ունեցել «շատ դրական և բարեկամական մթնոլորտում»։

Թրամփ-Նեթանյահու երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, որի ընթացքում քննարկվել են Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ հարցեր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում