Wednesday, 10 06 2026
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Եվրոպան ի՞նչ ընդհանրություն կարող է ունենալ Ալիևի կլանի հետ. Le Mondе

Ֆրանսիական Le Mondе թերթն անդրադարձել է ԵՄ-ին «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների անդամակցության հեռանկարներին.

«Կարելի՞ է եվրոպական երկրներ համարել այնպիսի երկրների, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը։ ԵՄ-ի բարիդրացիական հարաբերությունների գծով քաղաքականությունը չի սահմանափակվում միայն մեկ ուղղությամբ՝ դեպի հարավ։ Հենց այդ մասին էր ցանկանում հիշեցնել ներկայումս ԵՄ-ում նախագահող Լեհաստանը՝ իր մոտ ընդունելով «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովը։

ԵՄ-ի ներկայիս նախագահողը կարծում է, որ այդ քաղաքականությունը չպետք է սահմանափակվի միայն Միջերկրածովյան երկրների միությամբ։ Լեհական առաջնորդները կարծում են, որ պակաս կարևոր չէ հետխորհրդային երկրների հետ «դինամիկ» հարաբերություններ հաստատելը։

Սակայն Արևմուտքը բավականաչափ լրջություն չի ցուցաբերում արևելյան հարևանների նկատմամբ։ Դրա մասին է վկայում այն, որ վարշավյան գագաթնաժողովին չէին մասնակցում ո՛չ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ո՛չ էլ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Դժվար չէ բացատրել Արևմուտքի այդ դիրքորոշումը հետխորհրդային 6 երկրների նկատմամբ։

Չէ՞ որ եթե հետխորհրդային այդ 6 երկրները ճանաչվեն եվրոպական երկրներ, ապա նրանք տեսականորեն կարող են հավակնել ԵՄ-ին քաղաքականապես ինտեգրվելուն։ Թունիսը երբեք չի դառնա ԵՄ անդամ, մինչդեռ եվրոպական համարվող Արևելքի մի շարք երկրներ մի գեղեցիկ օր կցանկանան քաղաքական առումով ինտեգրվել ԵՄ-ին։ Սակայն չպետք է մոռանալ Հարավի ու Արևելքի միջև մշակութային տարբերության մասին։

Կարելի՞ է Հարավային Կովկասը դիտարկել որպես եվրոպական տարածք։ Այս հարցին պատասխանելը բարդ է, քանի որ հարցն ինքնին բաղկացած է 3 բաղադրիչից. մշակույթ, քաղաքականություն, ժողովրդագրություն։ Եվ վերջապես Եվրոպան ի՞նչ ընդհանրություն կարող է ունենալ Ալիևի կլանի հետ, որը «Կնքահայր» ֆիլմից Կոռլեոնեի ընտանիքի պատճենն է։

Հարցերը շատ են, դրանց լուծումը չի պահանջում շտապողականություն։ Ժամանակ դեռ կա»։

Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներից մեկում նշված էր, որ 2009 թվականի սեպտեմբերին Բաքվում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Լուն գաղտնի հաղորդագրություն է ուղարկել Վաշինգտոն, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նմանեցվել է «Կնքահայր» ֆիլմի երկու մաֆիոզ բոսսերին՝ իմպուլսային Սաննի Կոռլեոնեին և նրա եղբորը՝ սառնասիրտ ու հաշվենկատ Մայքլին.
«Ալիևի վարած արտաքին քաղաքականությունն ի ցույց է դնում նրա այն կողմը, որը բնորոշ է «Մայքլ Կոռլեոնեին»՝ պրագմատիզմով, զսպվածությամբ և Արևմուտքին ինտեգրվելու հակվածության օգտակարությամբ։

Մինչդեռ նրա ներքին քաղաքականությունը, հատկապես այն, որ 2009 թվականին բանտում հայտնվեցին բլոգերներ Էմին Միլլին ու Ադնան Հաջիզադեն, ի ցույց է դնում «Սաննի Կոռլեոնեի» ներքին էությունը, որին բնորոշ են հեղինակության մեծացումը և քաղաքական հայացքների լայն շրջանակ ունեցողների հանդեպ տածած թշնամությունը։

«Մայքլ-Սաննի» այս երկվությունը բարդացնում է Բաքվի հանդեպ մեր մոտեցումը և անբարենպաստ ազդեցություն ունենում՝ խանգարելով ամերիկյան շահերի և ամերիկյան արժեքների կարևոր փոխազդեցությանը։

Արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ Ալիևի առողջ մոտեցման և ներքաղաքական հարցերի հանդեպ տխրահռչակ մոտեցման այս տարբերությունն ակնհայտորեն հարց է առաջացնում, թե ինչպե՞ս են այդ երկու իրողությունները գոյակցում միմյանց հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում