Հայաստանում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի հետևանքով պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









































