Քիչ առաջ իշխանության կոալիցիոն անդամները՝ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը և Խաչիկ Հարությունյանը, սկսել են քննարկել երկխոսությունը շարունակելու հարցը:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և իշխանության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը գտնվում են Ստրասբուրգում:
Քննարկումն անցնում է փակ դռների ետևում: Նախնական վարկածով՝ այն կշարունակվի մինչև ժամը 20-00:












































