Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ լուծումներ առաջադրվեն, դրանք չեն կարող հաստատվել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Եթե զգում ես, որ թիկունքիդ մեկը կա, այնքան էլ գործունակ չես լինում, բացի այդ, միջազգային հանրությունը ԼՂՀ հետ չի աշխատում: Լեռնային Ղարաբաղում փակ հասարակություն է»,- նկատեց փորձագետը:











































