Ինչպես մենք տեղեկացրել էինք, այս շաբաթ մեկնարկում է Նոբելյան շաբաթը, երբ հայտնի կդառնան 2011 թ. մրցանակակիրները: Առաջինը, ավանդույթի համաձայն, հրապարակվում են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում աչքի ընկած գիտնականների անունները:
Նոբելյան կոմիտեն այս ոլորտի 2011 թ. մրցանակը որոշել է շնորհել Բրյուս Բոյթլերին և Ժյուլ Հոֆմանին բնածին իմունիտետի ոլորտում կատարված հայտնագործության համար: Նրանք մրցանակը կիսել են Ռալֆ Շտայմանի հետ նույն ոլորտում կատարված հայտնագործության համար: Շտայմանն այս մրցանակը երկրորդ անգամ է ստանում: Առաջին անգամ նա այս պատվին արժանացել էր 2007 թ.:
Անցած տարի այս ոլորտում նշանակալի ներդրման համար մրցանակը շնորհվել էր Ռոբերտ Էդվարդսին, որը աչքի էր ընկել արտաարգանդային բեղմնավորման նոր տեխնոլոգիայի հայտնագործությամբ:
Վաղը հերթը քիմիկոսներինն է:










































