Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին հունիսի 27-ին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, նրան կհայտարարեն ռուսաստանցի լրագրողների հետապնդմանը ռուսաստանյան կողմի պատասխան միջոցների մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
«Գերմանիայի դեսպանն ուրբաթ օրը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան կհայտարարեն ռուսաստանցի լրագրողների հետապնդման համար պատասխան միջոցների մասին», – նշել են նախարարությունում:







































