Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ընտանեկան և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Շահինը Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի կողմից Բաքվում կազմակերպած «Կանանց դերը 21-րդ դարում. կին քաղաքական գործիչների պատասխանատվությունը» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը.
«Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր թյուրք կանանց ընդհանուր խնդիրն է։ Ղարաբաղյան զարգացումները չեն կարող անտարբեր թողնել ոչ մի թյուրք կնոջ։ Ադրբեջանի ճակատագիրը Թուրքիայի ճակատագիրն է, նրա դժբախտությունը մեր դժբախտությունն է, նրա ուրախությունը մեր ուրախությունն է»։
Շահինը հավելել է, որ 21-րդ դարում գիտության և տեխնիկայի ճեղքումները նոր հնարավորություններ են բացում կանանց առջև։









































