Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Էրդողանի հռետորաբանության «պերճանքը և թշվառությունը»

Հունիսի 24-ին կատարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելի քան կեսամյա իղձը, ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթաժողովի մեկնարկից առաջ Սպիտակ տան «տեր» Դոնալդ Թրամփը նրան ընդունելության է արժանացրել: Հանդիպումը, դատելով թուրքական կողմի պաշտոնական աղբյուրների տարածած լուսանկարից, տեղի է ունեցել Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի և նրա տիկնոջ անունից Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքից հետո՝ «ինչ-որ կողասրահում»:

Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության գրասենյակի տարածած հաղորդագրության, կողմերը «քննարկել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»: Աչքի է զարնում Թուրքիայի նախագահի դիվանագիտական խոսույթի տոնայնությունը: Նա Դոնալդ Թրամփին «երախտագիտություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու համար և ցանկություն հայտնել, որ այն մշտական լինի»:

Էրդողանը խոսել է նաև «Գազայում մարդասիրական աղետին շուտափույթ վերջ տալու և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը խաղաղ կարգավորելու համար սերտ երկխոսության մասին»: Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանն Էրդողանը Գազայում իրավիճակը՝ «ցեղասպանություն», իսկ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներն՝«ավազակություն» չի անվանել:

Էրդողանը քաղաքական նորելուկ և, մանավանդ, պրոֆան չէ և գերազանց գիտի, որ Գազայում և Իրանի դեմ պատերազմում Իսրայելն ունի Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը, որ Դոնալդ Թրամփը Միջազգային քրեական դատարանի անդամներին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել, եթե նրանք Նաթանյահուի դեմ վարույթ սկսեն, ուստի ԱՄՆ նախագահի հետ երկխոսության ժամանակ պարտադրված է «լեզուն ատամների տակ պահել»:

Փոխարենը նա կարողացել է հասնել նրան, որ մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն պանելային քննարկում է կազմակերպել և կարևորել Դաշինքի զորացման ծրագրում Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի հետ եվրոպական երկրների ինտեգրացիայի բացառիկ կարևորությունը: Ռյուտեն նույնիսկ եվրոպական որոշ երկրների հորդորել է Թուրքիայի ռազմաարդյունաբերության առջև «արգելքներ և խոչընդոտներ չհարուցել»:

ԱՄՆ նախագահի հետ զուտ աշխատանքային, հայկական չափանիշներով ասած՝ «ոտքի վրա» հանդիպմանը նա այդ հնարավորությունը շատ նրբանկատորեն ներկայացրել է նաև երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալները 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության տեսքով՝ առանձնացնելով նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը: Ընդ որում, Էրդողանը շեշտել է, որ դա թույլ կտա «ամրապնդել ՆԱՏՕ-ի զսպման կարողունակությունը»:

Թուրքական մամուլն ուշադրություն է սևեռել արձանագրված փաստի վրա, Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման է գնացել փակ ծրարով: Ըստ երևույթին, հիմնական ասելիքը շարադրված է գրավոր, և նա այդ ուղերձը հանդիպման ավարտին փոխանցել է Դոնալդ Թրամփին:

Տպավորություն է, որ արարողակարգն աշխատել է այնպես, որպեսզի Միացյալ Նահանգների և Թորքիայի նախագահները Հաագայում շփման առիթներ ունենան: Նիդեռլանդների թագավորական զույգի կազմակերպած պաշտոնական ընթրիքից առաջ լուսանկարում նրանք կողք-կողքի են, տարածված տեսագրությունից երևում է, որ Թրամփը և Էրդողանը բավական ջերմ ձեռքսեղմում են ունենում: Իսկ Գազայում «ցեղասպանության» և Իրանի դեմ Իսրայելի «ավազակային հարձակման» մասին կարելի է խոսել տանը կամ ավելի սուր բնորոշումներ հնչեցնել կոալիցիոն գործընկեր, ծայրահեղ ազգայնական Բահչելիի միջոցով: Թուրքիայի համար այս փուլում գերխնդիր է ինտեգրվել ՆԱՏՕ-ի զինանոցի արդիանացման և մեծացման եվրոպական ծրագրին: Դա և աշխատատեղեր ստեղծելու, և հավելյալ ներքին արժեք գեներացնելու, և տեխնոլոգիական առաջընթացի մասնակից լինելու, իսկ ամենակարևորը՝ Մերձավոր Արևելքում ուժեղ և ինքնաբավ լինելու հնարավորություն է: Այն իրացնելու համար նույնիսկ արժե ԱՄՆ նախագահի կողքին փոքր ինչ «ամոթխած» և «շփոթված» ներկայանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում