Թել Ավիվի դատարանը բավարարել է իսրայելցի գրող Յորամ Կանյուկի՝ երկրի ներքին գործերի նախարարության դեմ ուղղված հայցը, որով նրան թույլատրվել է ինքնուրույն որոշել իր կրոնական պատկանելության հարցը: Ինչպես գրում է իսրայելական Haaretz թերթը, դատարանը ճանաչել է Կանյուկի իրավունքը պահանջել ներքին գործերի նախարարույթունից, որպեսզի բոլոր պաշտոնական փաստաթղթերում նրա «հրեա» կրոնական կարգավիճակը դառնա «աթեիստ»:
«Կրոնի ազատ ընտրությունը մարդկային արժանապատվության իրավունքի մի մասն է, որը ապահովվում է Իսրայելի հիմնական օրենքներով»,- եզրակացրել է դատարանը: Այսպիսով, այժմ գոյություն ունի նախադեպ, ըստ որի՝ Իսրայելի քաղաքացին կարող է լինել ազգությամբ հրեա՝ չդավանելով հուդայականություն:
Յորամ Կանյուկի և ՆԳՆ-ի միջև կոնֆլիկտն առաջացել էր 2011 թ. գարնանը: Գրողը Իսրայելը համեմատել էր կրոնապետության, մասնավորապես՝ Իրանի հետ, և խնդրել էր փոխել իր քաղաքացիական կարգավիճակը, սակայն նրան մերժել էին:








































