Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկայում անձնագրերը ստանալիս հարցաթերթիկներից հանել «մայր» և «հայր» տողերը: Այդ տողերի փոխարեն կլինեն «ծնող համար մեկ» և «ծնող համար երկու»՝ ի համերաշխություն միասեռականների պաշտպանության կազմակերպությունների: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011 թ. դեկտեմբերից, որպեսզի խնդիրներ չստեղծվեն միասեռական ընտանիքների համար, որոնք երեխա են դաստիարակելու: Սակայն այս փոփոխությունները ոչ բոլորին են դուր գալիս: Այն խմբերը, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն ընտանեկան արժեքների, ասում են, որ «հայր» և «մայր» բառերն անհասկանալի բառակապակցություններով փոխարինելը խարխլում է ընտանեկան հիմքերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության առաջարկով այդ փոփփոխությունները մտցվել են նաև Ամերիկայի քաղաքացիների համար: