Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար. Պեսկով

Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար՝ կապված մերձավորարևելյան  տարածաշրջանի՝ երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պատերազմը, որի ականատեսն ենք մենք, հղի է աշխարհագրության ընդլայնմամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ և անկանխատեսելի հետևանքներով։ Մենք չափազանց մտահոգված ենք այս առումով, քանի որ մենք օվկիանոսի մյուս կողմում չենք, այդ տարածաշրջանն անմիջապես մեր սահմանների մոտ է», – ասել է նա լրագրողներին։

«Բացի այն բանից, որ այս իրավիճակն անխուսափելիորեն ազդում է համաշխարհային տնտեսության, էներգետիկ շուկաների և այլնի վրա, սա, իհարկե, պոտենցիալ կերպով վտանգավոր է մեզ համար։ Հետևաբար, մենք մտահոգված ենք», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովից նաև հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը «կարմիր գծեր» ունի Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության առումով։

««Կարմիր գծեր», առաջին հերթին, պետք է ունենան տարածաշրջանի երկրները, քանի որ հենց այս տարածաշրջանն է այժմ ներքաշվում անկայունության և պատերազմի անդունդը», – պատասխանել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ դիվանագիտական ​​ջանքերի համար միշտ հույս և հնարավորություն կա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում