Իրանում Թեհրանի և Քարաջի օբյեկտները, որտեղ արտադրվում են ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար սարքավորումներ, վնասվել են հարվածների հետևանքով: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՄԷԳ) հայտնել է, որ երկու օբյեկտն էլ նախկինում գտնվում էին իրենց հսկողության ներքո:
«ԱՄԷԳ-ն տեղեկատվություն ունի, որ Իրանում ցենտրիֆուգների արտադրության երկու օբյեկտները՝ Քարաջի TESA արտադրամասը և Թեհրանի հետազոտությունների կենտրոնը, ենթարկվել են հարվածի: Երկու օբյեկտներն էլ նախկինում գտնվում էին ԱՄԷԳ-ի հսկողության և ստուգման ներքո՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում», – ասված է X-ում ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Թեհրանի օբյեկտում վնասվել է մեկ շենք, որտեղ արտադրվում և փորձարկվում էին առաջադեմ ցենտրիֆուգների ռոտորներ: Քարաջում ավերվել է երկու շենք, որտեղ արտադրվում էին ցենտրիֆուգների տարբեր բաղադրիչներ», – հավելել է միջազգային գործակալությունը:









































