Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն են տեղափոխվել յոթ քաղաքացիներ:
Նրանց մոտ հայտնաբերվել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներիքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկրերի կոտրվածքներ:
Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, և հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:
Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք բոլորը Երևանի բնակիչներ են:











































