CNN հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ում աճուրդի կհանվի հոլիվուդյան լեգենդար դերասանուհու` Մերլին Մոնրոյի հարսանիքի մատանին:
Հենց այդ մատանին է նրա մատին դրել բեյսբոլիստ Ջո Դի Մաջոն, երբ 1954 թ. նրանք ամուսնացել են:
Ենթադրվում է, որ մատանու գինն աճուրդի ժամանակ կհասնի 300-500 հազար դոլարի:












































