Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարյուրավոր աֆղանցիներ կիրակի դուրս են եկել Քաբուլի փողոցներ` բողոքելով սահմանամերձ քաղաքներում Պակիստանի բանակի կողմից արձակված կրակոցների դեմ:
Աֆղանստանի բնակչությունը պակիստանյան հետախուզական ծառայություններին մեղադրում է նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբբանիի սպանության, ինչպես նաև՝ Իսլամաբադում ապստամբներին աջակցելու մեջ:
Հիշեցնենք, որ Ռաբբանիի սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» կազմակերպությունը:
Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցություններից:









































