Ոստիկանության Մարտունու բաժնում հոկտեմբերի 2-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել հինգ մարդ, այդ թվում`մահացած 52-ամյա Զինարիկ Արշակյանը:
Պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում` էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:







































