Reuters-ի հաղորդմամբ՝ Նիգերի կառավարությունը հայտարարել է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները կարող են հարցաքննել Մուամար Քադաֆիի որդուն` Սաադի Քադաֆիին՝ Նիամեյ քաղաքում:
Հիշեցնենք, որ Սաադի Քադաֆին սեպտեմբերի 29-ից փնտրվում է Ինտերպոլի կողմից, սակայն Նիգերի իշխանությունները պնդում են, որ չեն կարող Քադաֆիի որդուն հանձնել մի երկրի, որտեղ նրան կարող են մահապատժի ենթարկել:
Նիգերի կառավարությունը չի հայտնում, թե որտեղ է գտնվում Սաադի Քադաֆին:







































