Friday, 12 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում

Հայաստանի աններելի բացթողումը

Վարշավայում տեղի ունեցած Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրների Վեհաժողովին Սերժ Սարգսյանը քաղաքական առումով հազվադեպ ուշագրավ ելույթ է ունեցել, որում նկատելի են Հայաստանի համար բավական առանձնահատուկ շեշտադրումներ:

Մասնավորապես` Սարգսյանը, միաժամանակ շեշտելով Ղարաբաղի անվտանգության և ժողորդի ինքնորոշման իրավունքի պայմանների վրա խարսխված հայկական դիրքորոշումը, անդրադարձ է կատարել նաև Եվրամիության էներգետիկ ծրագրերին, որոնք կապված են Հարավային Կովկասի հետ: Սարգսյանը դրանք ներկայացրել է, այսպես ասած, բավական համարձակ ռակուրսի ներքո` ուղղակիորեն նշելով, որ երբ դրանք շրջանցում են Հայաստանը, ապա խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունն ու նպաստում պատերազմի սնուցմանը: Այստեղ, իհարկե, երկակի իրավիճակ է` տվյալ ձևակերպման հետ կապված: Սերժ Սարգսյանը կամ նկատի ունի այն, որ հավասարակշռությունը խախտելով, Հայաստանին դուրս թողնելով` Եվրոպան սնուցում է ադրբեջանական բյուջեն և դրանով էլ համալրվում է ադրբեջանական ռազմուժը, այն դեպքում երբ Ալիևը ամեն օր պատերազմով է սպառնում Հայաստանին, կամ էլ Սարգսյանը նկատի ունի այն, որ Հայաստանը դուրս մնալով և անկյուն քշվելով, միևնույն ժամանակ իր պետական շահից չհրաժարվելով, ստիպված է լինելու ինքը պատերազմ սանձազերծել տարածաշրջանում` «դու չես խփում, քեզ են խփում» կամ «լավագույն պաշտպանությունը հարձակումն» է տարբերակով:

Պետք է նկատել, որ այդ իրավիճակը զգալիորեն օբյեկտիվ է, ու թեև առաջին հայացքից կարող է այդ ելույթը թվալ ներքուստ բավական ագրեսիվ ակնարկներ պարունակող և նույնիսկ շանտաժի էլեմենտներ ենթադրող, իրականում, սակայն, եվրոպական քաղաքականությունը, թերևս, հենց ինքն է Հայաստանին դրել այդ վիճակում: Բանն այն է, որ տարածաշրջանային քաղաքականության այն կառուցվածքը, որ առաջ է տարվել կամ փորձել է առաջ մղվել մինչ այժմ, իրականում բացի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումից, չի հանգեցրել որևէ էական փոփոխության: Իհարկե, դժվար է վիճարկել այն, որ տարածաշրջանի հակամարտությունները պետք է կարգավորվեն, ինչը կհանգեցնի Հարավային Կովկասի պոտենցիալի լիարժեք իրականացմանը:

Սակայն այդ մոտեցումը ինչ-որ տեղ հիշեցնում է իդեալիստական մոտեցում, որը կենսունակ լինել չի կարող, քանի որ փորձ է արվում բավական խնդրահարույց իրավիճակում ունիվերսալացնել Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերը: Մինչդեռ, եթե անգամ այդ պետությունների վերնախավերը համաձայնեն այդ ունիվերսալացման ճանապարհին, միևնույն է, հասարակությունները նույնիսկ ենթագիտակցորեն առկախելու են այդ ճանապարհով տվյալ պետության ընթացքը: Դրա լավագույն վկայությունը Հայաստանի պարագան է, որ ինչքան էլ իշխող վերնախավերը համաձայնություն են տվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայացվող տարբերակներին, միևնույն է` նրանց համաձայնությունները չեն վայելել հասարակական խորքային աջակցություն, առանց որի անհնար է դարձել քաղաքական որոշումների վերջնական կայացումը: Հետևաբար, ունիվերսալացման մոդելը պետք է դնել մի կողմ և անցնել օպտիմալ տարբերակների, որոնց գլխավոր նախապայմանը պետք է լինի Կովկասում ուժերի հավասարակշռության ապահովումը:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի ելույթն իսկապես պարունակում է Հայաստանի համար առարկայորեն շահեկան, և միևնույն ժամանակ, նաև Կովկասի խաղաղության ու կայունության և անգամ զարգացման համար իրատեսական և օպտիմալ մոտեցում: Բայց այստեղ, իհարկե, կա նաև խնդրի մյուս կողմը կամ ավելի ճիշտ` փայտի հակառակ ծայրը: Բանն այն է, որ Հայաստանը ներկայացնելով այդ մոտեցումը` ինքը, թերևս, շատ քիչ բան է անում կամ բավարար քայլեր չի անում այն խթանելու, դրան նպաստելու, գոնե իր մասով բավարար հող ապահովելու համար: Դժգոհելով էներգետիկ ենթակառուցվածքների միակողմանի վեկտորից` Սերժ Սարգսյանը, թերևս, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի նաև այլ վեկտորների վրա, որոնք Հայաստանի համար առավել հասանելի են տվյալ պարագայում:

Խոսքը վերաբերում է ժողովրդավարական, համակարգային վերափոխումներին, քաղաքակրթական, արժեքային բարեփոխումներին: Դրանք են Հայաստանի ռեսուրսը, որով մեր պետությունը կարող է ինքը հավասարակշռել տարածաշրջանային տնտեսական անհավասարակշռությունը: Եվ այստեղ ուշագրավն առավել ևս այն է, որ այդ դեպքում Եվրոպան պատրաստ է զգալի ֆինանսական ներդրումներ անել Հայաստանում: Ու ամենևին կարևոր չէ, որ դրանք լինեն էներգետիկ ենթակառուցվածքների, էներգակիրների հետ կապված ներդրումներ: Դրանք կլինեն տնտեսության նորագույն տեխնոլոգիաների, քաղաքացիական հասարակության արդիական ինստիտուտների, այլ տնտեսա-քաղաքացիական, սոցիալ-մշակութային ուղղությունների համար կատարվող ներդրումներ, ինչին էլ որ մասնավորապես միտված է «Արևելյան գործընկերություն» եվրոպական ծրագիրը:

Այսինքն` Հայաստանը բարձրացնելով տարածաշրջանային համաչափության իսկապես լուրջ խնդիրը, իրականում չի անում դրան ուղղված իր կողմից անհրաժեշտ քայլը, չի մեկնում ձեռքը Եվրոպային` բարեփոխումների և համակարգային արդիականացման տեսքով: Այստեղ, թերևս, պատճառն այն է, որ էներգետիկ տարանցումները Հայաստանի իշխանությունից այնքան էլ մեծ զոհողություններ չեն պահանջում, և փոխարենը` կարող են զգալի շահույթ ապահովել: Մինչդեռ Հայաստանի «նավթն» ու «գազը»` ժողովրդավարացումն ու արդիականացումը օգտագործելը, իշխանությունից պահանջում է բարեփոխումներ, սեփական արտոնյալ դիրքի վերանայումներ: Բնական է, որ այդ պարագայում Եվրոպայից պահանջելն արվում է` իհարկե զգալիորեն արդարացի, բայց աններելիորեն չի արվում այն, ինչ պահանջվում է մեզանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում