Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը վերադարձել է ԱՄՆ-ից և առաջին անգամ բացահայտորեն Ռուսաստանին անվանել է թշնամի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի Դաշնությունը՝ մեր թշնամին, գնալով ավելի ագրեսիվ է դառնում»,- ասել է Կոսինյակ-Կամիշը լրագրողներին Վարշավայի օդանավակայանում՝ ժամանելուց անմիջապես հետո։
Նախարարը դժգոհություն է հայտնել Բալթյան ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների կապակցությամբ։
«Երեկ նրանք սկսեցին ևս մեկ զորավարժություն Բալթյան ծովում: Ի պատասխան դրա՝ մեր դաշնակիցները մեզ հետ միասին պետք է զորավարժություններ անցկացնեն հունիսի սկզբին: Ռուսները Բալթյան ծով են ուղարկել իրենց նավատորմը, ինքնաթիռները՝ ցուցադրելով իրենց հնարավորությունները»,- ասել է լեհ նախարարը։
Ռուսաստանի և Լեհաստանի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն վատթարացել են։












































