Արագածոտնի մարզի Ոսկեթաս բնակավայրում մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Զովասար բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։









































