Քաթարում Al-Jazeera հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Սիրայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի:
Հոմսում հինգ մարդ զոհվել է ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո ցույցի ցրման ընթացքում: Մեծաքանակ հանրահավաքներ են տեղի ունեցել Դերաա, Դեյր Զոր, և Ալ-Ղամիշլի քաղաքներում: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ներկայիս նախագահ Ասադի հրաժարականը:
Սիրիայի հեղափոխության համակարգող խորհրդի տվյալներով՝ Մաարա ալ-Նաաման քաղաքում աղոթքից հետո փողոց է դուրս եկել մոտ 3000 մարդ, իսկ Ջեբլա և Զաբադանի քաղաքներում միտինգավորների թիվը հասել է 10 հազարի:












































