Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերը։
Ինչպես տեղեկացավ Հունգարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:












































