Wednesday, 10 06 2026
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին

«Բացարձակ ազդեցություն տարածաշրջանում ոչ ոք չունի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է` վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը

– Պարոն Խարազյան, օրերս Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպեց նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Մի քանի օրից Ֆրանսիայի նախագահը կժամանի Բաքու, ապա Երևան: ԼՂ կարգավորման գործընթացում ՌԴ-ԱՄՆ անպտուղ ջանքերի ֆոնին Ֆրանսիան կարգավորման գործընթացի առաջնորդի դերը ստանձնելու փորձեր է անում: Ֆրանսիայի նախագահը կարո՞ղ է հաջողության հասնել այս գործընթացում:

– Ես չեմ կարծում, թե Ֆրանսիան ունի ղարաբաղյան հակամարտությունը միանձնյա կամ առաջատարային դիրքերով կարգավորելու հնարավորություններ, որովհետև տարածաշրջանում Ֆրանսիան չի տնօրինում ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական հավասարակշռության խնդիրները: Ֆրանսիան` իբրև Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առումով բարեկամական երկիր և միաժամանակ լինելով ԵՄ առաջատար երկրներից մեկը, տարածաշրջանում իր կշիռը ունի նաև ԵՄ առաջատարության և տարածաշրջանում ԵՄ ինտեգրացիոն խնդրի հետ կապված հակումների շնորհիվ: Բայց չեմ կարծում, թե սրանք որոշիչ լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Առանց ՌԴ-ի և ԱՄՆ-ի դժվարանում եմ տեսնել կարգավորման քաղաքական ամբողջականությունը, և պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարողանան համահունչ աշխատել կարգավորման գործընթացում, ապա տրամաբանական է, որ ԵՄ-ն ևս` հանձինս Ֆրանսիայի, և Ֆրանսիան էլ իր կշռով հանդերձ անպայման տեղ կունենա կարգավորման միջնորդական ջանքերում: Այնպես որ, այստեղ միմյանց փոխկապակցած հարցադրումներ են ներկայացվում, սակայն ֆրանսիական առաջատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, չեմ կարծում, թե դրական ելք կունենա, քանի որ Ֆրանսիան իր որակով չունի այն կարողությունը, այն առանցքային դերակատարությունը, որպեսզի միանձնյա կարողանա հակամարտությունը հասցնել կարգավորման:

– Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, որն ունի այդ հնարավորությունը` Միացյալ Նահանգների հետ համագործակցելով, այնուամենայնիվ արդյունքի չի հասնում, ի՞նչն է դրա պատճառը:

– Դրա պատճառն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի կողմերի ցանկությունից, պատրաստակամությունից և տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Մենք երբեմն ընկնում ենք այնպիսի մտայնության մեջ, որի պարագայում մեզ թվում է, թե արտաքին ուժերն են, որ կարգավորում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Արտաքին ուժերն, իհարկե, ունեն ազդեցության լծակներ, սակայն նրանք առաջնային չեն տարածաշրջանում իրադարձությունների զարգացման համար: Ժամանակն է բոլորիս համար հասկանալու, որ տարածաշրջանի իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ելնում է բուն տարածաշրջանային կողմերի ցանկություններից, հակումներից, քաղաքականությունից և պլաններից: Արտաքին ուժերը կարող են շահարկել դրանք, օգտվել դրանցից և ծառայեցնել դրանք իրենց նպատակներին, սակայն նրանք երբեք չեն հանդիսանում տարածաշրջանում զարգացումների կրող, տանող ուժը: Զարգացումների կրող, տանող ուժը տարածաշրջանային կողմերն են, և նրանց մոտ ցանկության բացակայությունը, կարողության պակասն է, որ թույլ չի տալիս գործընթացը հասցնել կարգավորման: Այսինքն` մեկընդմիշտ պետք է ընդունել այն իրողությունը, որ տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են առաջին հերթին կողմերի ցանկություններով, քան արտատարածաշրջանային ուժերի: Սա, իմ կարծիքով, աքսիոմատիկ ճշմարտություն է:

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` հայտարարեց. «Մոսկվան շարունակում է խաղաղության հասնելու հարցում աջակցել ԼՂ հակամարտության կողմերին… Նրանցից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում` առաջնորդող, որոշող երկիրը ՌԴ-ն է՞: Սա նաև խաղաղապահների հարցով հավակնությունների մասին ակնա՞րկ է:

– Ս.Լավրովի հայտարարությունը ես համարում եմ պարզապես զգուշացում այն կողմին, որը գայթակղություն կունենա խախտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` ռազմական գործողություններ վերսկսելով: Սա զգուշացում է այդ կողմին` չգնալ նման քայլի: Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը այդ կողմը չէ: Հայաստանը ո՛չ շահագրգռություն ունի, ո՛չ էլ երբևէ հայտնել է նման ցանկություն` խախտել այսօր ստեղծված տարածաշրջանային ռազմա-քաղաքական հավասարակշռությունը` ԼՂ հակամարտության առումով, դա Հայաստանի շահերից չի բխում, ընդհակառակը` այս երևույթը ավելի բնորոշ է Ադրբեջանին: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի խախտել ռազմական հավասարակշռությունը, անցնել ռազմական գործողությունների և որքան էլ Լավրովի հայտարարությունը չեզոք թվա` այն զգուշացում է այն կողմին, որը հայտնի է իր ռազմաշունչ հայտարարություններով: Եվ եթե համանախագահներից որևէ մեկը կարող է էական դերակատարություն ունենալ ռազմաշունչ հայտարարությունների զսպման, ռազմական գործողությունների վերսկսումը կանխարգելելու գործում` դա առաջին հերթին Ռուսաստանն է: Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը նույնքան արդյունավետ կլինի հակամարտության կարգավորման մեջ: Կարգավորումը միայն ռազմական հարթությունից չի բաղկացած, այն ունի քաղաքական, ինտեգրացիոն հարթություն, ունի ապագային միտված տեսլականի խնդիր: ՌԴ-ն` իր ողջ պոտենցիալով հանդերձ, թեև պատասխան է տալիս կարևոր կենսական հարցերի, որոնք բխում են հակամարտության կարգավորման հնարավորությունից, սակայն բոլոր հարցերին չէ, որ ՌԴ-ն կարողանում է պատասխան տալ: Ահա սրանով են բացատրվում ՌԴ-ի` թեև բավական ազդեցիկ, սակայն ինչ-որ առումով սահմանափակ հնարավորությունները տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման հարցում: Նույն սահմանափակումները ունի նաև ԱՄՆ-ը` փոքր-ինչ այլ կառուցվածքով, սակայն հնարավորությունների և սահմանափակումների մոդելը նույնն է: Որոշ հարցերում ԱՄՆ-ը առաջատար է, որոշ հարցերում` ոչ, բայց բացարձակ ազդեցություն տարածաշրջանում ոչ ոք չունի:

– Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած` Օբամա-Էրդողան հանդիպումից երեք-չորս օր անց Հայ-թուրքական արձանագրությունները վերադարձան թուրքական խորհրդարան: Սա հերթական թուրքական հնա՞րք է, թե՞ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում նոր հնարավորության սկիզբ:

– Իհարկե, սպեկուլյատիվ կլինի գնահատական տալ թուրքերի այդ քայլին: Հավանաբար դրա հետևում ինչ-որ նկատառումներ կան, սակայն մի պահ հետ նայելով` պետք է ասեմ, որ Հայ-թուրքական արձանագրությունները ինքնին արժեք են ներկայացնում, դրանք շատ կարևոր դիվանագիտական ձեռքբերում են` անկախ նրանից, թե դրանք հասա՞ն վերջնանպատակին, թե՞ ոչ: Արձանագրությունների ստորագրումը կարևոր առաջընթաց էր ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններում: Ցավոք, չկարողացան առաջ ընթանալ, սակայն ողջունելի է, որ հայկական և թուրքական կողմերը մեկընդմիշտ չեն հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակից, և թեև աննշան, բայց քայլեր են իրականացնում, որպեսզի գործընթացը ընդհանրապես չմարի, իսկ դա շատ կարևոր է: Հասկանալի է, որ Թուրքիայի վրա եղել է արտաքին ազդեցություն` հատկապես Ադրբեջանից: Կարծում եմ, որ Թուրքիան այն պետություններից է, որն ունի հնարավորություն իրեն ձերբազատել ոչ ցանկալի ազդեցություններից, մենք դրա ականատեսը եղել ենք Թուրքիայի արտաքին քաղաքականության այլ դրսևորումներում, և պատճառ չկա չենթադրելու, որ Ադրբեջանի պարագայում էլ նույնը չի կարող լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում