Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2011 թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15,653 գործարք:
Ընդհանուր գործարքների 33.7%-ն իրականացվել է Երևան քաղաքում: Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 քառ. մետր մակերեսի համար Երևանում 2011 թվականի օգոստոսի տվյալներով կազմում է 256 հազար 600 դրամ: Նշենք, որ 2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 274 հազար 200 դրամ: