Նավթի գները զգալիորեն իջել են՝ Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ տնտեսական վիճակագրության բացասական տվյալների հիման վրա, վկայում են աճուրդի տվյալները:
Inter Continental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային բորսայում Brent մակնիշի նավթի գինը նվազել է 1.19 դոլարով՝ կազմելով 102.76 $/բարել, իսկ Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գինը նվազել է 2.94 դոլարով՝ կազմելով 79.20 $/բարել:
Ներդրողների ուշադրության կենտրոնում է Ֆրանսիայի պետական պարտքի ավելացումը երկրորդ եռամսյակում և մանրածախ առևտրի ծավալների կրճատումը Գերմանիայում: