Այսօրվանից Անգլիայում արգելվում են ծխախոտի վաճառքի համար նախատեսված ավտոմատ սարքերը: Ինչպես հաղորդում է BBC-ն, օրենքի այս փոփոխության նպատակն է երեխաներին հեռու պահել ծխելուց:
Բրիտանիայում անչափահասներին ծխախոտի վաճառքը խոստորեն արգելվում է, սակայն վաճառքի ավտոմատ սարքերի շնորհիվ դեռահասները մինչ այժմ առանց որևէ խնդրի և մեծ ջանքերի կարողանում էին ծխախոտ գնել:
Հաջորդ տարի նման արգելքներ կմտցնեն նաև Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան:
Սակայն այս միջոցառումների դեմ հանդես են գալիս փաբերի որոշ սեփականատերեր: Նրանց կարծիքով` ծխախոտի վաճառքի սարքերի արգելքը իրենց կարող է թողնել առանց հաճախորդների: