Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր պաշտոնական այցը հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ կսկի հոկտեմբերի 6-ին: Նախ նա կայցելի Հայաստան, ապա Ադրբեջան և Վրաստան:
Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ տարածաշրջանի երկրների ղեկավարների նախատեսված են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ թվում Հարավային Կովկասի հակամարտությունների՝ ներառյալ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրների շուրջ քննարկում:







































