ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջեյ Քարնին ծաղրանքով է արտահայտվել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի այն հայտարարությանը, որ իրանական ռազմանավերը շուտով կհայտնվեն Ատլանտյան օվկիանոսում` ԱՄՆ ափերի մոտ:
Ինչպես հայտնում է Mignews-ը, Քարնին մասնավորապես նշել է, որ իրենք չեն կարող լուրջ ընդունել նման հայտարարությունները, քանի որ դրանք չեն արտահայտում Իրանի ռազմածովային ուժերի հզորությունը:
Իսկ, ահա, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ, հաշվի առնելով Իրանի ռազմածովային ուժերի հնարավորություններն ու կասկածելի որակը, «ավելի լավ կլինի, որ այդ երկիրը զբաղվի իր ափերին ավելի մոտիկ խնդիրներով»: