Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

«Այդ գարշելի դավաճանությանը վերջ է տրված». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանի նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրը եղել է երկրի պատմության մեջ ամենահաջողվածը։ Նա իր խիստ միգրացիոն քաղաքականությունը ներկայացրել է որպես գլխավոր ձեռքբերումներից մեկը և նախընտրական խոստումների կատարում։

«Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել», – ասել է նա իր կողմնակիցներին։

Նա հայտարարել է, որ ավտոարտադրող ընկերությունները «հերթ են կանգնել» Միչիգանում նոր գործարաններ բացելու համար։

Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել դեմոկրատներին և նախորդ վարչակազմը։ Նա նշել է իր ընդունած որոշումները՝ ընդգծելով, որ «կառավարությունից հեռացնում է խելագարությունն ու տրանսգենդերային գաղափարախոսությունը»։ Այս խոսքերն ուղեկցվել են բազմության ծափողջույններով։

«Մենք կրկին մեծ ենք դարձնում Ամերիկան, և դա տեղի է ունենում արագ», – հավելել է նա։

Խոսելով միգրացիայի մասին՝ Թրամփը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է անօրինական միգրանտներին «ամերիկացիներին բռնաբարելու և սպանելու» թույլտվություն տալու մեջ։ «Ես կարող եմ հայտարարել, որ այդ գարշելի դավաճանության հետ վերջ է տրված», – ասել է նա։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն ապահովել է ԱՄՆ սահմանների անվտանգությունը, սակայն դատարանները «անդադար խոչընդոտում են» և փորձում են կանխել «չափազանց վտանգավոր» անձանց արտաքսումը. «Ամենավատերին ուղարկում են Սալվադորի բանտ»,- նշել է նա։

Թրամփի ելույթը տևել է մոտ մեկուկես ժամ։ Նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը՝ միայն նշելով, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում