Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչ:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հավաքեց 14.566 միավոր ու դուրս եկավ եզրափակիչ:










































