Կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը եկեղեցի-պետություն սերտաճման հետևանք է: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ստեփան Դանիելյանը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով երեկ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրած նիստին, որի օրակարգում ընդգրկված է եղել կրոնական անվտանգության ապահովման ռազմավարության մշակումը:
«Սա եկեղեցի-պետություն սերտաճման հերթական ակտն է, որը նպատակ ունի առաջիկա ընտրություններում հասարակությանը բաժանել տարբեր մասերի ըստ կրոնական պատկանելիության»,- մեկնաբանեց նիստը Ս. Դանիելյանը` պատճառաբանելով, որ կրոնի հետ է կապված այս ակտը, որովհետև ազգային փոքրամասնությւոնները քիչ են: Նրա կարծիքով` վերջին ռեսուրսը սա: Այն հարցին, թե ինչու է այսպես արվում, պատասխանեց, որ ընտրությունների ժամանակ հասարակական համերաշխություն չլինի ընդդեմ իշխանությունների: «Իշխանություններն ամբողջ երկիրը արդեն բոլոր ասպեկտներում տապալել են, և վիճակը գնալով վատանալու է նաև տնտեսական ոլորտում: Պետք է գոնե մի խմբի համար հասկանալի լինեն, այն խմբի համար, որը կարծում է, որ հասարակության համար մեկ խնդիրն աղանդներն են, այլ ոչ թե տնտեսական վիճակը, արտագաղթը և այլ խնդիրները»,- նշեց Ս. Դանիելյանը: Նա նաև ասաց, որ բացի նախընտրական քարոզարշավից, մյուս կողմից սա նպատակ ունի Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլիան ամրապնդելու. եկեղեցու վերնախավը հնարավորությունները բազմապատկելու:







































