Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կայացել է միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդմանն ուղղված ծրագրի ամփոփիչ համաժողովը

Կայացել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ազդեցությունը՝ ի նպաստ ՀՀ բնակչության, քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների աջակցության։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, խորհրդական Յան Պլեշինգերը,   ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Աննա Ժամակոչյանը, MPF/ICMPD համաշխարհային նախաձեռնությունների բաժնի ղեկավար Օլեգ Չիրիտան և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը։

Խոսնակները ներկայացրել են անկանոն միգրացիայի  նվազեցման, վերադարձող անձանց վերաինտեգրման և սոցիալական կայունության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը։ Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ-ում պետական կառույցների, այդ թվում մարզային ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային գործընկերներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։

«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» 20 ամսյա ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի  (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ծրագիրը կյանքի է կոչել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, հասարակական կազմակերպությունների և այլ համախոհ կառույցների հետ սերտ համագործակցությամբ։

Հայաստանը վերջին տարիներին կանգնած է միգրացիոն նոր իրողությունների առաջ։ Մինչ Հայաստանից  դեպի ԵՄ երկրներ հաճախ հանգեցնում է միգրանտների՝ անկանոն կարգավիճակում հայտնվելուն, Հայաստանը ծրագրի մեկնարկից սկսած միաժամանակ ընդունում էր տեղահանվածների, ապաստան հայցողների և օտարերկրյա քաղաքացիների հոսքեր։ Այս փոփոխվող միջավայրում և ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման օրակարգի  համատեքստում միգրացիայի կառավարման և ինտեգրման արդյունավետ համակարգի ստեղծումը դարձել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և համախոհ կազմակերպությունների առաջնահերթություններից մեկը։

Նպատակ ունենալով աշխատել պետական, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցությամբ՝ ծրագրի գործողություններն իրականացվել են համապատասխանաբար երեք զուգահեռ ուղղությամբ։

Ծրագրի պետական համագործակցության բաղադրիչի շրջանակում վերապատրաստվել է միգրացիայի կառավարման համակարգում ներգրավված ավելի քան 40 պետական աշխատակից և շուրջ 250 սոցիալական աշխատող՝ միգրանտներին ու փախստականներին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Համաֆինանսավորվել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիների խորհրդատվության և զանգերի սպասարկման կենտրոնի ստեղծումը, որի հիմնադրմանը ոգեշնչել է   դեպի Չեխիայի Հանրապետություն պետական պատվիրակության այցն  ու հետագա համագործակցությունը։

Միևնույն ժամանակ՝ հզորացնելով Հայաստանի 19 տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները, նրանց հետ ենթադրամաշնորհային միջոցների ու մենթորության օգնությամբ, աջակցություն է տրամադրվել 1840 անձի Հայաստանի բոլոր մարզերում՝ ապահովելով սոցիալական, իրավաբանական, տնտեսական և ինտեգրման այլ ծառայությունների մատուցում։ Աջակցություն ստացած անձանց թվում ավելի քան 1400 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, 240-ից ավելին՝ տեղացիներ, 160-ից ավելի աշխատանքային միգրանտներ կամ նրանց ընտանիքի անդամներ։ Աջակցությունն ստացած անձանցից ավելի քան 500-ը երեխաներ են։

ԶԼՄ-ներ հետ տարվող աշխատանքներում խրախուսվել են որակյալ և համապարփակ լրագրողական լուսաբանումները՝ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի միջոցով, իրականացվել են դասընթացներ լրագրողների համար, մեդիա ներկայացուցիչների հետ քննարկումներ, անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված հանրային արշավներ:

Միջոցառման երկրորդ հատվածում կայացել է «Միգրացիայի կառավարումն ու սոցիալական ծառայությունների ապագան Հայաստանում․ կայունություն, համագործակցություն եւ ուղղորդումներ» խորագրով պանելային քննարկում՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանի, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Դավթյանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի մասնակցությամբ։ Խոսնակները ներկայացրել են համապատասխան կառույցների ոլորտային առաջնահերթությունները, հաջողված փորձն ու հետագա քայլերը, կարևորվել է նաև միգրացիոն կառավարման մեխանիզմների կատարելագործման, սոցիալական  ինտեգրման ծառայությունների բարելավման և պետություն-հասարակություն համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում