Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովն ընդունել է համատեղ փաստաթուղթ

Սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներն ու վարչապետները և ԵՄ ներկայացուցիչներն ընդունել են համատեղ փաստաթուղթ։

Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են 2009 թվականի մայիսին Պրահայում ընդունված սկզբունքներին իրենց հավատարմությունը՝ ընդգծելով, որ «Արևելյան գործընկերությունը» հենված է ընդհանուր արժեքների ու ազատության, ժողովրդավարութան, մարդու իրավունքների սկզբունքների ու օրենքի գերակայության վրա։ Ծրագրին մասնակցող բոլոր երկրները հավատարիմ են այդ արժեքներին։

Փաստաթղթում նշված է «Արևելյան գործընկերություն» ծրագրի հատուկ դերն այն երկրների համար, որոնք ցանկանում են առավել սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ։ Բացի այդ, նշված է, որ շատ բան արդեն իսկ արված է։ Դա վերաբերում է քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին, ինչը ծրագրում ներառված երկրներին ավելի է մերձեցրել ԵՄ-ին։

Քննարկվել է նաև ազատ առևտրի գոտու ձևավորման հարցը։ Անցագրային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններ են սկսվել Ուկրաինայի ու Մոլդովայի հետ։ Բացի այդ, անցագրային ռեժիմի մեղմացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում Վրաստանի հետ։ Այդպիսի պայմանագրեր պետք է կնքվեն Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ։ Վարշավյան գագաթնաժողովը նաև ողջունել է Եվրանեսթի ստեղծումը։

Այս ամենի հետ մեկտեղ, նշվում է, որ դեռևս շատ անելիքներ կան։ Դա մասնավորապես վերաբերում է ծրագրում ներառված երկրներում բարեփոխումներին տեմպ հաղորդելուն, ինչը դրականորեն կազդի ԵՄ հետ նրանց հարաբերությունների վրա։

Առաջիկա անելիքների թվում անդրադարձ է կատարված նաև ծրագրում ներառված երկրների հակամարտությունների կարգավորմանը, վստահության մթնոլորտի ու բարիդրացիական հարաբերությունների ամրագրմանը, ինչը կարևոր է տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական զարգացման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում