Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Հաջայի նահանգի օդային տարածքում հարձակումներ իրականացնելու ժամանակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հութիները հայտարարել են, որ սա ապրիլին խոցված յոթերորդ MQ-9 անօդաչու թռչող սարքն է։

Նրանք նաև հայտարարել են, որ երկու ռազմական գործողություն են իրականացրել և հրթիռներով ու ԱԹՍ-ներով Կարմիր և Արաբական ծովերում թիրախավորել են ամերիկյան «Հարի Թրուման» և «Կառլ Վինսոն» ավիակիրները և նրանց հարակից ռազմանավերը:

Հութիների պնդմամբ՝ իրենց ռազմական դիրքն այսօր «բավականին ավելի լավ է, քան շաբաթներ առաջ», և իրենք կարողացել են ձախողել ԱՄՆ-ի բազմաթիվ հարձակումներ։

Հութիները շեշտել են, որ կշարունակեն աջակցել պաղեստինցիներին «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»:

Հեռուստաալիքը հավելում է, որ ապրիլի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան ԱՄՆ օդանավերը մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենի մի քանի նահանգների ուղղությամբ։ Թաիզի նահանգում ԱՄՆ-ն չորս գրոհ է իրականացրել կապի ցանցի վրա։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։

Համաձայն հութիների տվյալների՝ մարտի 15-ից ի վեր Միացյալ Նահանգների ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ և վիրավորվել ավելի քան 400-ը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում