Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Եվրոպային անհրաժեշտ է արևելյան նոր քաղաքականություն. Թոմաս դե Վաալ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝
Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Financial Times-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է «Արևելյան գործընկերություն» ծրագրին.

«Եվրագոտու ճգնաժամի և աշխարհամասի հարավային սահմանների մոտակայքում շարունակվող հուզումների պայմաններում Եվրոպայի ղեկավարները քիչ ուշադրություն են հատկացնում արևելյան սահմաններից այն կողմ ծավալվող զարգացումներին։ Մինչդեռ, նրանք պարտավոր են փոխել այդ մոտեցումը։ Վլադիմիր Պուտինի ազդարարած վերադարձը վկայում է, որ Եվրամիությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ տարածաշրջանը և ներկայանա որպես այլընտրանք ռուսաստանյան ավտորիտար մոդելին։

Հետխորհրդային եվրոպական վեց երկրներից` Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, վաղուց են հասնում անհանգստության ազդանշաններ։ Քսան տարի առաջ անկախություն հռչակած այդ վեցյակն այսօր հիասթափվածների խմբի է վերաճել։

Փոքրիկ Մոլդովան, թերևս, դրանց շարքում լուսավոր կետն է, ունի առաջադիմական կառավարություն, սակայն ամենաթշվառն է, իսկ բարեփոխումների ծրագիրն էլ հիմնականում թղթի վրա է մնում։
Բելառուսը, որտեղ տիրում է Եվրոպայի ամենաբիրտ լիդերը` Ալեքսանդր Լուկաշենկոն, սնանկացման շեմին է։
Վրաստանի իշխող վերնախավը արդիականացմանն ուղղված որոշ տպավորիչ բարեփոխումներ է իրականացրել, սակայն նրա դեմոկրատական նվաճումների պատմությունը անբիծ չէ։
Վրաստանն այսօրվա դրությամբ գործնականում դարձել է միակուսակցական պետություն, որում հսկողության և հակակշիռների մեխանիզմներ գրեթե չեն պահպանվել։
Հայաստանն ու Ադրբեջանն էլ տակավին կաթվածահար վիճակում են՝ Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքի շուրջ առկա հակամարտության հետևանքով։

Եվրամիությունը Վարշավայում նոր լիցք է հաղորդելու «Արևելյան գործընկերության» կարևոր, սակայն մերթընդմերթ ընդհատվող նախաձեռնությանը։ Եվրամիությունն ուղեցույց աստղ է՝ ոչ թե արաբական աշխարհի, այլ այս տարածքի միլիոնավոր մարդկանց համար, որովհետև նրանք իրենց եվրոպացի են համարում, սակայն շատ հուսահատված են իրենց երկրներում ոչ պատշաճ կառավարման և մշտապես առկա աղքատության իրողությունից։

Խնդիրը Ռուսաստանի կայսերական նկրտումների մեջ չէ. բացառությամբ Աբխազիայի և Ղրիմի հանգամանքների` պաշտոնական Մոսկվան, ըստ էության, հետ է քաշվել իր նախկին գաղութներից և առավելապես զբաղված է ներքին այնպիսի հարցերով, ինչպիսին անկայուն Հյուսիսային Կովկասն է։
Ռուսաստանին մտահոգում էին ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի և Ուկրաինայի ձգտումները, սակայն դրանք այսօր արդեն հրատապ չեն։
Ռուսներին ավելի շատ տնտեսական հարցերն են հետաքրքրում, վերընտրված Պուտինը հավանաբար կփորձի կլանային կապիտալիզմի համակարգն արտահանել, ասենք, Ուկրաինայի հետ մաքսային միություն կազմելու միջոցով։

Եվրամիությունը, եթե ցանկանա, կարող է առաջարկել ավելի պայծառ հեռանկար։ Հիմա Եվրամիությունն այլևս չի գայթակղում իր «ամենաքաղցր բլիթով»` անդամության հեռանկարով, և վեց երկրներում իշխող վերնախավերի հետ երկխոսությունը չընդհատելու համար դարձել է ավելի մեղմ ընթացիկ այնպիսի հարցերում, ինչպիսին են բարեփոխումները և ընտրությունները։
Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է անհրաժեշտ։ Եվրամիության լիդերները պետք է հայտնեն, որ տեսականորեն ապագայում այդ վեց երկրները կարող են միանալ կառույցին՝ պայմանով, որ համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին։ Անդամակցության հույսի տրամադրումը չպետք է լինի տաբու։ Թուրքիան 1960 թվականից է սպասում, և այդ սպասումը նպաստել է երկրի զարգացմանն ու արդիականացմանը։

Միաժամանակ, մեծ սխալ կլինի, եթե Եվրամիությունն անտեսի ընտրությունների կամ առևտրային համաձայնագրերի հարցերը։ Վատ ընտրությունը վատ ընտրություն անվանելը ազդանշան է առ այն, որ որոշ կառավարություններ մյուսներից ավելի լեգիտիմ են։ Արևելյան նոր քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ այս տարածքում ապրող շարքային մարդիկ, իրենց ղեկավարների համեմատությամբ, ավելի եվրոպամետ են, ուստի այն ամենը, ինչ կարող է թեթևացնել վիզաների տրամադրումը, ուսանողների և մասնագետների համար դյուրին դարձնել արտասահման մեկնելը, ապագայում անպայման մեծ օգուտ կբերի։

Մի պահ մոռացեք ֆինանսական ճգնաժամը, ավելի մեծ և ազատ Եվրոպան այն տեսլականն է, որին պարտավոր են թիկունք կանգնել թե՛ Գերմանիան և թե՛ Հունաստանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում