Friday, 12 06 2026
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»

«Տպագրական արվեստի ներածություն» կրթական ծրագիրը՝ Գաֆէսճեան կենտրոնում

Ամեն ուրբաթ Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունենում «Տպագրական արվեստի ներածություն» խորագրով կրթական ծրագիրը՝ «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցադրության շրջանակում, որի ընթացքում կամավորության հիմունքներով մշակութաբանություն ուսումնասիրող երիտասարդներն իրականացնում են ծրագիրը և սովորեցնում են երիտասարդներին ժամանակակից աբստրակտ տպագրական արվեստ` մետաքսագրություն:

Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանը, սա արդեն երրորդ կրթական ծրագիրն է, որին մասնակցել է շուրջ 30 երիտասարդ: « Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնել մետաքսագրության տեխնիկային, տեսնել Վիկտոր Վազարելիի ստեղծագործական շարքերը և մասնավորապես Յոհան Սեբաստիան Բախ պորտֆոլիոն, որը այցելուների համար անհասանելի է: Մետաքսագրության տեխնիկան կարող է օգտագործվել կենցաղում` վերնաշապիկների վրա հետաքրքիր պատկերներ ստանալու համար և այլն»,- նշեց Մանե Մկրտչյանը` հավելելով, որ ծրագրի մասին երիտասարդները կարող են տեղեկանալ սոցցանցերից և պաստառներից:

Տեղեկացնենք, որ երիտասարդները կրթական ծրագրին կարող են մասնակցել նախապես գրանցվելով: Անվճար կարող են տեսնել Վիկտոր Վազարելիի ստեղծագործությունները և ծանոթանալ մետաքսագրությանը:

Ծրագրի սկզբում մշակութաբանները մասնակից 10 երիտասարդներին ծանոթացրին Վիկտոր Վազարելիի արվեստին` հանգամանորեն բացատրելով նրա բոլոր աշխատանքների տեխնիկան: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 10-ից կենտրոնի «Արծիվ» սրահում ներկայացված են Վիկտոր Վազարելիի աշխատանքները, ով 20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչներից է, օպ-արտ ուղղության հիմնադիրը և նախահայրը: Սահմանելով ձևի-գույնի միասնության սկզբունքը` Վազարելին ստեղծել է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի և ձևի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով «գեղարվեստի այբուբենը»՝ որպես գեղարվեստի համամարդկային լեզու, Վազարելին ձգտում է արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին, նպաստել արվեստի և հասարակության ներդաշնակությանը: «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում գործող «Օպ-արտ. գույնի և ձևի փոխակերպումներ» կրթական ծրագիրը նպաստում է Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, ինչպես նաև երեխաների ստեղծագործական մտքի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում