Հոկտեմբերի 8-ին Ուելսում տեղի կունենա «Michael Forever – The Tribute Concert» համերգը` նվիրված Մայքլ Ջեքսոնի հիշատակին: Համերգի հեռարձակումը հասանելի կլինի Facebook-ի օգտատերերին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, սոցիալական կայքի օգտատերերը հնարավորություն կունենան դիտել հեռարձակումը Milyoni ընկերության կողմից ստեղծված հատուկ հավելվածի միջոցով: Վիրտուալ տոմսերի արժեքը համերգի օրը կկազմի մոտ 5 դոլար, իսկ նախորդ օրերին` 4 դոլար: Տոմսերը կարել է գնել նաև ֆեյսբուքյան «կրեդիտների» միջոցով, որը համարվում է սոցիալական կայքի վիրտուալ արժույթը:
Ջեքսոնին նվիրված համերգին ելույթ կունենան Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան, Black Eyed Peas խումբը և այլ հայտնի կատարողներ, այն կվարի հայտնի դերասան և երաժիշտ Ջեյմի Ֆոքսը: Համերգի իրական տոմսերը կարժենան 85-195 դոլար:
2009 թ. հունիսին Ջեքսոնի մահից հետո նրա անունը հայտնվեց Facebook-ում ամենաշատ օգտագործված բառերի հնգյակում:






































