Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Արաղչին Ուիթքոֆին հայտնել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը. Tehran Times

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է հավաստիացումներ տալ, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հիմնվելով իր տրամադրության տակ հայտնված նոր տեղեկատվության վրա։

Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են գրեթե 10 գրավոր հաղորդագրություն. առաջին ուղերձը տրվել է իրանական կողմից։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը ոչ մի պարագայում չի համաձայնի իր միջուկային ծրագրի լիակատար դադարեցմանը։ Միևնույն ժամանակ նա ասել է՝ Թեհրանը քայլեր կձեռնարկի, որպեսզի հավաստիացումներ տրամադրի այն մասին, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի։ Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կլինի միակ կազմակերպությունը, որին կթույլատրվի մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ։

Դրա դիմաց Իրանը ցանկանում է, որ մի քանի ոլորտների վրա սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկվեն, իսկ այդ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ն չպետք է կարողանա դրանք կրկին սահմանել ոչ մի պատրվակով։

Ինչպես նշում է Tehran Times-ը, իրանական պատվիրակության ուղերձներում նշվել է, որ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է գալ ընդհանուր շրջանակային համաձայնության, և եթե Վաշինգտոնին չբավարարի Թեհրանի առաջարկը, ապա Իրանը կսպասի ԱՄՆ-ի այլընտրանքային տեսլականին հաջորդ հանդիպման ընթացքում։

Ըստ պարբերականի՝ Ուիթքոֆն իր հերթին ընդունել է, որ Վաշինգտոնը նույնպես պետք է զիջումների գնա։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել բանակցություններ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարությունից հայտնել են, որ բանակցություններն անցել են կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում