Friday, 12 06 2026
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ

Փակ սահմանը թշնամական գործողություն է. Կարեն Բեքարյան

«Հայ-թուրքական գործընթացում մենք ոչ մի փոփոխություն չունենք: Երբ արձանագրությունները Թուրքիայի խորհրդանից դուրս եկան, թուրքական կողմը դա բացատրեց տեխնիկական կողմով: Այն ժամանակ արդեն հարց առաջացավ` սա միայն տեխնիկակա՞ն է, թե՞ դրա տակ կար այլ հարց». խոսելով հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան վերադարձնելու փաստի մասին` այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքական փորձագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով` բանակցային կողմերից մեկը միակողմանի կատարել էր քայլ, միակողմանի էլ այդ քայլը հետ վերցրեց, հետևաբար ակնկալիքների առաջացման հիմնավորման մասին խոսք գնալ չի կարող: «Հայաստանն ինչ-որ քայլ չունի անելու, քայլ անելու հերթը Թուրքիայինն է: Արձանագրություններից դուրս կամ այդ դաշտում այդ քայլը պետք է նրանը լինի: Եվ այդ քայլը ոչ թե պիտի լինի իմիտացիոն, աշխարհի աչքերին թոզ փչելու համար, այլ իրական»,- ասաց Կ. Բեքարյանը` բերելով Աղթամարի եկեղեցու օրինակը:
«Աշխարհին հայտարարեցին` վերակառուցում ենք եկեղեցին, հետո մի մեծ PR ակցիա արեցին` ասելով, թե եկեղեցին պատրաստ է իր դռները բացել, հետո պարզվեց՝ խաչ չի լինելու, վա՛յ, հետո պարզվեց` շատ մեծ զիջում է դա դնելը, հետո առանձին դրան անդրադարձան: Լավ, անհարմար է»,- նշեց նա` ընդգծելով, որ դա դառնում է թոփ նյուզ, և հայկական լրատվամիջոցները մուլտիպլիկացիայի օրինակով աշխատում են այդ լուրերի վրա:
Բանախոսի խոսքով` պետք չէ ընկնել մտացածին բաների հետևից, այլ պետք է նայել իրականությանը: Իսկ փաստն այն է, որ ունենք այսօր փակ սահման:
«Փակ սահմանը թշնամական գործողություն է: Եվ եթե մենք խոսում ենք հնարավոր առաջընթացի մասին, ապա Թուրքիան պետք է իր իսկ կողմից փակած սահմանը բացի, վերացնի Հայաստանի շրջաակումն ու հաստատի դիվանագիտական հարաբերություններ, որի չլինելը պայմանավորված է Թուրքիայի կեցվածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում