Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն՝ արված Ալմաթիում անցկացվող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։
«Ընդունվել է որոշում Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2025թ. հոկտեմբերի 9-ին Դուշանբեում անցկացնելու մասին»,- ասել է Լեբեդևը։







































