Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Էրդողանն ի՞նչ ունի Ալիևի «ականջին ասելու»

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեր և տիկին Ալիևները մեկնել են Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Բաքվի իշխանական զույգը վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը, պաշտոնատար այլ անձինք:

Դիվանագիտական ֆորումը, ինչպես աղբյուրներն են հայտնում, աշխատանքները կսկսի ապրիլի 12-ին: Իհարկե, ոչինչ չի խանգարում, որ Ադրբեջանում իշխող ամուսնական զույգը երկու օր ծովափնյա հանգիստ վայելի: Անորոշ է, թե այդ ընթացքում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ Ալիևի հանդիպումներ նախատեսվա՞ծ են կամ ե՞րբ Անթալիա կուղևորվի Էրդողանը:

Առայժմ նա կենտրոնացած է ներքաղաքական իրավիճակի կառավարման հարցերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Անադոլուն», ապրիլի 10-ին Անկարայի «Բեշթեփե» նստավայրում Էրդողանն ընդունել է քրդամետ DEM կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավորի: Ավելի վաղ նրանք Իմրալի կղզու բանտում բանակցություններ են վարել «Քրդական բանվորական կուսակցության» ցմահ ազատազրկման ենթարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ:

Թուրքական հասանելի մամուլի հրապարակումներից դատելով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ընդունում ՔԲԿ-ն լուծարելու, քրդական զինված խմբավորումների կողմից զենքը վայր դնելու դիմաց Օջալանին ներում, իսկ նախկին «գրոհայիններին» քաղաքականությամբ զբաղվելու իրավունք շնորհելու պայմանը: Տպավորություն կա, որ եթե Էրդողանի և քրդամետ պատգամավորների հանդիպումը ձախողվի, ապա DEM-ը Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության հետ «համագործակցության քայլ կանի»:

Թուրքիայի ներքին խնդիրներին Ալիևը հազիվ թե միջամտելու ռեսուրս ունի: Ըստ երևույթին՝ Էրդողանը նրան Անթալիա է հրավիրել այլ խոսակցության համար: Նախօրեին նա շատ ինտրիգային հայտարարություն է արել․ «Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները Եվրամիության գործը չէ»:

Այս կատեգորիկ միտքը հնչել է մի իրավիճակում, երբ Թուրքիան Եվրամիության հետ անվտանգության, Ուկրաինայում խաղաղապահ առաքելության, ռազմաարդյունաբերական համալիրի ինտեգրման և այլ հարցերի շուրջ բանակցությունների մեջ է: Այդ քննարկումներում ի՞նչ տեղ ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, կարելի է ենթադրել Սամարղանդում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն հայտարարությունից, որ երեսուն տարի անց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանի բացումը կնպաստի Հարավային Կովկասի կայունությունը և տարածաշրջանային համագործակցությանը:

Պաշտոնական Անկարան, իհարկե, հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական կարգավորմամբ: Բայց Էրդողանը լիազորե՞լ է, որ Ալիևը Եվրամիության հասցեին կոպիտ հայտարարություն անի: Այսինքն, Բրյուսելի որևէ առաջարկություն չքննարկելու համար Էրդողանը դարձյալ վկայակոչելու է Ալիևի անհամաձայնությու՞նը, խորհուրդ է տալու նախ պայմանավորվել նրա՞ հետ, թե Ալիևն է «առաջանցիկ քայլ արել» և Թուրքիա-Եվրամիություն որևէ համաձայնության «նախապայման առաջադրե՞լ»:

Հայաստանն առայժմ հայտարարել է, որ Անթալիայի կմեկնեն արտաքին գործերի նախարար Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը: Դիվանագիտական ֆորումին Ռուբինյանի մասնակցությունից կարելի՞ է ենթադրել, որ այդ «հարթակում» նա կհանդիպի թուրք գործընկեր Քըլըչի հետ: Անթալիայում Էրդողանից և Ալիևից բացի այլ երկրի առաջնորդի սպասո՞ւմ են: Ռուսաստանը, համենայն դեպս, կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Դա նշանակում է, որ Պուտին-Էրդողան հանդիպումը չի հասունացել: Ի դեպ, Էրդողանը չի ընդունի Ստամբուլում բանակցող՝ Ռուսաստաի և ԱՄՆ ներկայացուցիչներին, թեև ավելի վաղ նման սպասելիք կար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում