Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում

17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը:

 

Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։

1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։

2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի` առաջին առցանց վճարումների պլատֆորմի մասին։ Այդ պահից առցանց վճարումների զարգացումը դարձավ լույսի արագությամբ։

Սմարթֆոնները դարձան բոլորի կյանքի կարևոր մասը, առաջին փուլով մեր կյանք մտան օնլայն դրամապանակները և QR-կոդով վճարումները, հաջորդիվ նորարարական Apple Pay-ը, Google Pay-ը։

Թվում է, թե նորարարական վճարումների մասսայական զարգացումը ավարտվեց Apple Pay-ով և Google Pay-ով, սակայն այս ամբողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում  են կենսաչափական վճարումների (Biometric Authentication Payment) տարբեր տեսակներ։

Այս վճարատեսակի համար, կարծես թե, ոչինչ պետք չէ` ո´չ կանխիկ, ո´չ պլաստիկ քարտ, ո´չ հեռախոս։

Կենսաչափական նույնականացումը մասամբ հիմնված է արհեստական բանականության վրա և հետևաբար AI զարգացմանը զուգընթաց ավելանալու և զարգանալու են նաև վճարումների այս տեսակները։

Աշխարհում արդեն մեկնարկել են կենսաչափական վճարման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մատնահետքով, դեմքով և ձայնով վճարումները։

Եթե ձեզ հետաքրքրում է կենսաչափական նույնականացումը և կցանկանայիք ունենալ այդպիսի վճարման փորձառություն, ապա պետք չէ հեռու գնալ։

Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստան են բերել դեմքի կենսաչափական նույնականացման վրա հիմնված վճարատեսակ:

Դեմքով վճարման FacePass-AMIO վճարատեսակը արդեն մեկնարկել է Time խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում:

Վճարատեսակի մասին մանրամասներին ծանոթացե´ք հետևյալ հղմամբ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում