Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հայաստանը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը չունի «մենաշնորհ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցող միջազգային ինչ-որ ֆորումի ընթացքում, որը վերաբերում է նոր աշխարհակարգի թեմաներին, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ Հայաստանից շարունակում են պահանջել առանց մաքսային ու սահմանային հսկողության անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան:

Ալիևի այդ հայտարարությունը, ըստ էության, հերթական անգամ վկայում է, որ Բաքուն մերժում է հայկական կողմի այն առաջարկը, որի վերաբերյալ հայտարարել են արտաքին գործերի նախարարն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն իր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է իրագործել միայն Ադրբեջանի հետ պայմանավորվելով, քանի որ առանց Ադրբեջանի այդ ծրագիրն աշխատել պարզապես չի կարող, Հայաստանը չի կարող լինել տարանցիկ երկիր և ստանալ օգուտներ:

Իհարկե, առանց Ադրբեջանի «խաչմերուկի»՝ տրամաբանություն լինել թերևս չի կարող: Թե ինչ պայմաններով է Ադրբեջանը պատկերացնում իր այսպես ասած համաձայնությունը, դա էլ պարզ է՝ խոսքը, ըստ էության, Հայաստանի սուվերենությունից դուրս ռեժիմի մասին է: Բայց այս խնդրին, թերևս, հարկ է հայացք գցել մեկ այլ տեսանկյունից: Եթե Հայաստանն առաջ է քաշում «խաչմերուկի» գաղափարը, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է խանգարում զարգացնել այդ խաչմերուկի առնվազն մի ուղղությունը՝ Իրանից դեպի հյուսիս:

Դա՞ էլ է կախված Ադրբեջանից, թե՞ դա կախված է Իրանի, Վրաստանի ու այլ դերակատարների հետ Հայաստանի պայմանավորվածություններից, աշխատանքի կարողությունից: Առավել ևս, որ Հայաստանի տարածքով հյուսիս-հարավ տրամաբանությամբ երթուղին ունի աշխարհաքաղաքական շահառուներ: Անշուշտ, այդ ամենը բարդ ու հետևողական աշխատանք պահանջող հարցեր են, բայց այսօր չկան հեշտ հարցեր, անգամ գերտերությունների համար: Ըստ այդմ՝ «խաչմերուկ» կառուցելու համար Հայաստանին պետք է ոչ թե պայմանավորվել Ադրբեջանի հետ և ստանալ Բաքվի հավանությունը, այլ պայմանավորվել այն շահառուների հետ, որոնց հետաքրքիր է խաչմերուկի առնվազն ներքևից վերև երթուղին:

Այդ երթուղու կառուցման արդյունավետ գործընթաց ապահովելու պարագայում անգամ կառաջանա Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխության հավանականություն, երբ Բաքուն կարձանագրի, որ Հայաստանի տարանցիկ երկիր լինելու և տնտեսական արդյունավետության հասնելու հանգամանքում բոլորովին չունի այսպես ասած նախադրյալային «մենաշնորհ»: Հակառակ պարագայում, Ադրբեջանի պահանջներն ու ախորժակը միայն ավելանալու է, ինչպես ցանկացած «մենատիրոջ» դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում