Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ալիևի «ինքնության սահմանը»

Բաքվի իշխանական մամուլը տեղեկացնում է, որ օրերս Ադրբեջանում հյուրընկալել են մի խումբ ամերիկացի լրագրողների, բայց նրանց հարցազրույց է տվել արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ամերիկացի լրագրողներից մեկը սոցիալական X հարթակում բացահայտել է, որ «դեսանտը» մի գլխավոր նպատակ է ունեցել՝ փորձել հասկանալ, թե Իրանի հետ հարաբերություններում որո՞նք են Ադրբեջանի, այսպես ասած՝ «կարմիր գծերը»: Ըստ էության՝ ամերիկացի լրագրողները հետաքրքրվել են մի հարցով՝ Իրանի դեմ ԱՄՆ կամ Իսրայել-ԱՄՆ «հարձակման դեպքում» Իլհամ Ալիևը կարո՞ղ է «սուվերեն որոշում ընդունել»:

Հաջիևը խոստովանել է, որ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարդ են և մասնավորեցրել, որ Բաքվի ընկալմամբ՝ քաղաքական երկու համակարգերը պետք է կողք կողքի գոյատևեն, կողմերը միմյանց ներքին գործերին չպետք է միջամտեն և մնան որպես բարի դրացիներ: Իլհամ Ալիևի խորհրդականը հատկապես դժգոհել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում պարբերաբար անցկացվող զորավարժություններից։

Երկու երկրների քաղաքական համակարգի մասին դիտարկումը, ըստ էության, Ադրբեջանի համար ամենասկզբունքայինն է: Չնայած հրապարակային հայտարարություններում Իլհամ Ալիևը հանդես է գալիս որպես բարեպաշտ մուսուլման և իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ներկայումս Ադրբեջանում ազատազրկման պատիժ է կրում ավելի քան 300 կրոնական գործիչ: Նրանք մեղադրվում են Իրանի կողմից հավաքագրված լինելու և Ադրբեջանում կրոնապետություն հաստատելու նպատակադրվածության մեջ:

Որքան էլ կողմերը փորձեն դիվանագիտական ձևակերպումներով մեղմել, փաստ է, որ հակասությունների արմատը Բաքվի տարածքային նկրտումներն են: Ադրբեջանում դեկտեմբերի 31-ը տոնվում է որպես «Աշխարհի բոլոր ադրբեջանցիների համերաշխության օր», իսկ դրանից հետում է, որ Բաքուն բոլոր ադրբեջանցիների կենտրոնն է, Ադրբեջանի նախագահը՝ նրանց առաջնորդը: Իրանը, բնականաբար, հակադարձում է կրոնական համերաշխության քարոզչությամբ՝ ի հակակշիռ թուրքական ինքնությունը քաղաքական գործոնի վերածելու ալիևյան նկրտումների:

Պաղեստինի և Գազայի խնդրով պայմանավորված՝ Իլհամ Ալիևը հայտնվել է բարդ իրավիճակում: Մի կողմից նա չի կարող բացահայտ հակադրվել իսլամական աշխարհին, մանավանդ որ այդ ճամբարում է նաև Թուրքիան, մյուս կողմից Իսրայելի հետ շուրջ երեսունամյա ռազմավարական համագործակցության և հրեական լոբբիստական կառույցների միջնորդությամբ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների վերբեռնման անհրաժեշտություն կա:

Թուրքիան Ադրբեջանին հետևողականորեն «հրավիրում է» Սիրիա, որտեղ հասունանում է թուրք-իսրայելական դիմակայություն: Ճիշտ է, ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է Նաթանյահուի և Էրդողանի հարաբերություններում միջնորդ լինել, բայց կողմերին «ընդհանուր հայտարարի բերելու» հավանականությունը չափազանց նվազ է: Անկարան ձգտում է «օսմանականացնել» Սիրիան, իսկ Նաթանյահուն պարզորոշ հայտարարել է, որ դա սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը:

Այս շաբաթ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան պատրաստվում է մեկնել Անկարա: Մինչ այդ նա Ռամադանի առթիվ շնորհավորանքի ուղերձ է հղել Իլհամ Ալիևին, որտեղ նրան անվանել է «թանկագին եղբայր»: Շարաան կայցելի՞ Ադրբեջան, կամ Ալիևը՝ Դամասկոս: Չափազանց ուշագրավ է, որ Սիրիայում իսրայելական օդուժի վերջին գործողությունները դապարտել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը, թեև ակնհայտ է, որ Իսրայելը ոչնչացնում է այն ենթակառուցվածքները, որ Թուրքիան պետք է օգտագործեր Դամասկոսից հարավ տարածքներում երեք ռազմահենակայան կառուցելու համար:

Ապրիլի 7-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է «գրեթե ամենաբարձր մակարդակով» Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին: Հայտնի է դարձել, որ շաբաթավերջին Օմանում կհանդիպեն Իրանի արտգործնախարար Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը: Անկախ բանակցությունների ընթացքից, այդ փաստը կտրուկ ընդգծում է միջազգային քաղաքականության մեջ Իրանի կարևորությունը: Թեհրանի հանդեպ Բաքվի «վերամբարձ» վերաբերմունքի հիմքը, անկասկած, Ադրբեջանի սուվերեն հնարավորությունը չէ: Փոփոխվող իրավիճակում Բաքուն ի՞նչ «գծեր կսահմանի»: Անոնսավորված է, որ Իրանի նախագահն ապրիլին այցելում է Բաքու: Ի՞նչ «կարմիր գծեր» է նա ներկայացնելու Ալիևին, որի «ինքնության սահմանն» ակնհայտորեն իսրայելա-ամերիկյան հակաիրանական կոալիցիան, ավելի ճիշտ՝ դրա ակնկալիքն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում