Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բոլոր 81 նահանգներում կարմիր (ահաբեկչական) ահազանգ է հնչեցվել։ Խոսքը Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջիկա գործողությունների մասին է։
Հետախուզության ստացած տվյալներով՝ PKK-ն ռումբերով զինված 40 մարդ է գործուղել Թուրքիա պայթեցումներ իրականացնելու համար։ Նշվում է, որ նախապես այդ անձինք համապատասխան պատրաստություն են անցել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներում։
Այժմ նրանց թիրախում են գտնվում երկրի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան և Անթալիան։
Հիշեցնենք, որ ներկայումս լուրեր են շրջանառվում, թե Թուրքիան Իրանի հետ ցամաքային խոշոր գործողություն է իրականացնելու Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ի դեմ։








































