Saturday, 20 06 2026
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք

Մի շարք երկրներ շնորհավորել են Սիրիայի նախագահին նոր կառավարության ձևավորման առթիվ

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկրի նոր կառավարություն է ձևավորել՝ հայտարարելով նախարարների անունները։ Այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները։

Նախարարների ցանկում ներառված է մեկ քրիստոնյա կին՝ Հինդ Կաբուատը, որը զբաղեցրել է Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնը։

Նոր կառավարության կազմում է նաև ալավի Յարուբ Բադրին, որը նշանակվել է տրանսպորտի նախարարի պաշտոնում, ինչպես նաև դրուզ Ամջադ Բադրին, որին վստահվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Մուհարաֆ Աբու Կասրան՝ որպես պաշտպանության նախարար, և Ասադ աշ-Շեյբանին՝ որպես արտաքին գործերի նախարար:

Սիրիայի կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարությունից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Կատարը, Քուվեյթը, Պաղեստինը, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Նորվեգիան ողջունել են նոր կառավարության ձևավորումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Սիրիային համապարփակ, կայուն և բարգավաճ ապագա կերտելու գործում:

Մարտի 29-ի երեկոյան Դամասկոսի Ժողովրդական պալատում նոր կառավարության կազմը հայտարարելու արարողության ժամանակ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր ելույթում նշել է, որ Սիրիայի նոր կառավարության ձևավորումը նոր պետություն կառուցելու ընդհանուր կամքի հռչակումն է։

Նա նաև հավելել է, որ Սիրիան բախվում է մեծ մարտահրավերների, որոնք պահանջում են համախմբվածություն և միասնություն:

Աշ-Շարաան ընդգծել է, որ նոր կառավարության առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նա հավելել է, որ կառավարությունը կձգտի վերակառուցել պետական ​​ինստիտուտները՝ հիմնված հաշվետվողականության և թափանցիկության վրա, ինչպես նաև կձգտի նոր հորիզոններ բացել կրթության և առողջապահության ոլորտում:

Սիրիայի նախագահը շեշտել է կառավարության առաջնահերթությունն ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ՝ Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար:

Սիրիայի նոր կառավարության կազմում ընդգրկվել է 23 նախարար։ Թեև կառավարությունում ընդգրկվել են Սիրիայի տարբեր էթնիկ և աղանդավորական համայնքների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, առանցքային պորտֆելները բաժին են հասել աշ-Շարաային մոտ կանգնած և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման հետ կապված անձանց։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում