Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, երիտասարդական պորտալում կատարված փոփոխություններին:

«Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որը մշակվել է ամենամասնակցային ձևաչափով և անցել է քննարկման տարբեր փուլեր: Սա նաև հավելյալ պատասխանատվություն է՝ համատեղ աշխատանքով ապահովելու դրական արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ երիտասարդական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը ստեղծված հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է, և հանդիպումը նաև այդ նպատակով է կազմակերպված։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ոլորտի չիրացված ներուժը բացասաբար է անդրադառնում հասարակության զարգացման վրա, ուստի կարևոր է, որ հատկապես երիտասարդները ձեռք բերած տեղեկությունը տարածեն տարբեր հարթակներում, նաև սեփական միջավայրում:

Նախարարի հաջորդ շեշտադրումը վերաբերում էր համայնքային կյանքի կազմակերպման գործում երիտասարդների ներգրավմանը. «Արդեն իսկ որոշ համայնքներում ներդրվել է հնարավորություն, ըստ որի համայնքային բյուջեի ծախսման ուղղությունները որոշվում են համայնքի բնակիչների ներկայացրած առաջարկների հիման վրա:

Համայնքային բյուջեների ծախսերում նաև ձեր մոտեցումները ներկայացնելու, համայնքի կյանքի որակի բարելավման համատեքստում դրանց կյանքի կոչման նպատակահարմարությունը դիտարկելու առումով դուք պետք է լինեք առավել ակտիվ»:

Նախարարը կարևորել է, որ երիտասարդական կենտրոնները դառնան այն հարթակները, որտեղ կծավալվեն այսօրինակ խոսակցություններ՝ հետագայում համապատասխան արդյունքներ ունենալու մղումով:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության խնդիրը։

«Երիտասարդական քաղաքականության և հատկապես երիտասարդական կենտրոնների գործիքակազմն ուղղված է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդներին: Ակնհայտ է, որ այստեղ մենք և դուք ունենք համատեղ աշխատանքի անհրաժեշտություն: Կարևոր է այս խմբի համար աշխատելու հնարավորության ստեղծումը՝ նախապես հասկանալով, թե ինչի կարիք կա՝ գուցե հավելյալ կրթության, զբաղվածության ծրագրերի»,- ասել է նախարարը:

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ոլորտի փոփոխությունների ու հնարավորությունների մասին իրազեկվածությունն ապահովելու տեսանկյունից կարևորելով հանդիպման ձևաչափը: Նա առանձնակի անդրադարձել է երիտասարդական կենտրոնների գործառույթներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպաստեն ծրագրերի մասին իրազեկմանը՝ խթանելով ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, որակյալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

«Երիտասարդական կենտրոններին վերաբերում ենք որպես սոցիալական գործընկերների, որոնց առաքելությունը համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցային հիմունքներով մշակվելու է կենտրոնների ուղեցույցը, որից հետո այն տրամադրվելու է կենտրոններին՝ գործածության:

Նա նաև կոչ է արել չսահմանափակվել դրամաշնորհային ծրագրերով և ընդլայնել իրենց գործունեությունը ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ոլորտային իրազեկվածությունը ԿԳՄՍՆ escs.am կայքի, ինչպես նաև antitrafficking.am, erit.am կայքերի միջոցով:

Ներկաները բանախոսներին ուղղել են ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների, երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում